Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ճապոնիայում կվաճառեն արցունք չառաջացնող սոխ. 1in.am

Ճապոնիայում կվաճառեն արցունք չառաջացնող սոխ. 1in.am

Սննդի արդյունաբերության ոլորտի ճապոնացի մասնագետներն աճեցրել են սոխի նոր տեսակ, որը կտրելիս արցունք չի առաջացնում։ Նրանք այդ կերպ լուծել են փոքր, սակայն չափազանց տհաճ կենցաղային խնդիրներից մեկը, որը մշտապես անհանգստություն է պատճառում։ Ինչպես հայտնում է «Հոկայդո սիմբուն» թերթը, «անարցունք» սոխերը Ճապոնիայի խանութներում կհայտնվեն արդեն այս աշնանը։

Սովորական սոխը կտրելիս տեղի է ունենում նրա բջիջների ամբողջականության խախտում, ինչը հանգեցնում է ծծմբային գազի արտանետման։ Այն, հայտնվելով աչքի լորձաթաղանթում, առաջացնում է արցունք։ Ճապոնացի գիտնականներին հաջողվել է աճեցնել բույս, որը գրեթե նման գազ չի արձակում։ Դա հաջողվել է 20 տարի տևած փորձերից հետո։

Երկու գլուխ սոխը կարժենա 4.3 դոլար, ինչը կրկնակի թանկ է սովորական սոխի գնից։ Այս տարի ծրագրվում է վաճառել մոտ 10 տոննա «անարցունք» սոխ, իսկ 2019-ին՝ 1000 տոննա։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zn.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ